Զարիֆ. Ռոուհանիի այցը ՀՀ երկկողմ հարաբերությունների առաջ մղմանն էր ուղղված

Զարիֆ. Ռոուհանիի այցը ՀՀ երկկողմ հարաբերությունների առաջ մղմանն էր ուղղված

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշել է է, որ Հայաստանն ու Իրանը կապված են բազմաթիվ թելերով և որ դա նախ և առաջ հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն են, խոր հարգանքը երկու ժողովուրդների միջև, հոգածությունը միմյանց մշակույթի նկատմամբ և այս հարուստ հիմքի վրա խարսխված բարիդրացիական փոխգործակցությունը:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ բոլոր հիմքերը կան՝ վստահորեն ասելու, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամ երկրների միջև փոխգործակցությունն առավել կամրապնդվի և կխորանա՝ ի շահ երկու հարևան ժողովուրդների բարօրության: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Մոհամմադ Ջավադ Զարիֆի անձնական ավանդը երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում՝ շնորհավորելով այս կարևոր իրադարձության կապակցությամբ և մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Նախարար Զարիֆն իր ուղերձում գոհունակությամբ նշել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների ղեկավարների կամքի ու կառավարման շնորհիվ մեր պետությունների միջև հարաբերությունները զարգացել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ կասկածից վեր է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգերորդ տարեդարձի շեմին ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիի՝ ՀՀ այցելությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու առաջ մղմանն ուղղված հերթական քայլ է:

Շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին, կառավարությանը և հայ ժողովրդին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ Իրանի ԱԳ նախարարը մաղթել է Հայաստանի արտգործնախարարին քաջ առողջություն և հաջողություն, Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն:

Դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահն առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոուհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: «Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,- ասել է Հասան Ռոուհանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---