Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կսկսվի հոկտեմբերի կեսին

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու շինարարությունը կսկսվի հոկտեմբերի կեսին: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը: Նա նաեւ հայտարարել է, որ սկզբում երկաթուղու հիմնարկեքը ծրագրված էր հոկտեմբերի սկզբին: Երկաթուղու հիմնարկեքը տեղի կունենա վրացական եւ թուրքական հատվածներում: Ակնկալվում է, որ արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պետական այրերը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---