Ծառուկյանը նպատակահարմար չի գտնում ՍԴՀԿ հետ դաշինքային գործակցությունը

Ծառուկյանը նպատակահարմար չի գտնում ՍԴՀԿ հետ դաշինքային  գործակցությունը

PanARMENIAN.Net - ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նպատակահարմար չի գտնում ՍԴՀԿ հետ դաշինքային համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը` իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում ներկայացնելով «Ծառուկյան դաշինքից» ՍԴՀԿ-ի դուրս գալու վերաբերյալ:

Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է, որ վերաբացելով ակտիվ քաղաքականության փակված էջը, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է հասարակական-քաղաքական ուժերի համախմբմամբ միասնաբար լուծելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։ «Դա մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործչի կոչ էր՝ համախմբելու քաղաքական դաշտի կենսունակ ներուժը։ Գագիկ Ծառուկյանի կոչին արձագանքեցին քաղաքական-հասարակական բազմաթիվ, այդ թվում՝ Սփյուռքի կառույցներ ներկայացնող ուժեր, որոնց հետ այո եղել են քաղաքական քննարկումներ՝ այդ թվում նաև ՍԴՀԿ-ի հետ:

Սակայն ինչպես ավելի վաղ ՀՌԱԿ-ի դեպքում առաջ էր եկել սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների խնդիրը, այս դեպքում էլ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները: Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանի համար շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը և այդ գործում քաղաքական դաշտի միասնական ներգրավվածությունը՝ առանց ինտրիգների և ներքին խժդժությունների»,-ասվում է Իվետա Տոնոյանի գրառման մեջ:

Ավելի վաղ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ֊) հայտարարեց, որ դադարեցնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ քննարկումները: Հայտարարության մեջ ասվում էր, որ մի քանի օր է բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով Հնչակյան կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---