Քութաիսիից Լոնդոն €37 թռիչքներ կիրականացվեն

Քութաիսիից Լոնդոն €37 թռիչքներ կիրականացվեն

PanARMENIAN.Net - Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը վրացական Քութաիսի քաղաքի Կոպինտարի օդանավակայանից դեպի Լոնդոն թռիչքներ կիրականացնի:

Ինչպես հայտնում է «Բիզնես-Գրուզիա»-ն, թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ A320 и A321 ինքնաթիռներով: Տոմսերի արժեքը սկսվելու է 105 լարիից (37 եվրո):

Թռիչքները կսկսեն իրականացվել հունիսի 18-ից:

Wizz Air-ն աշխարհում թռիչքներ է իրականցում ավեի քան 400 ուղղությամբ՝ միավորելով 188 օդանավակայան 38 երկրում: Ընկերությունն ունի Airbus A320 և A321 դասի 65 օդանավ: Wizz Air-ը թռիչքներ է իրականցնում Քութաիսից 2012 թվականից:

Քութաիսիի օդանավակայանից թռիչքներ են իրականացվում դեպի ՌԴ, Ուկրաինա, Բելառուս ու մի շարք եվրոպական երկրներ:

2016 թվականին Վրաստան է ժամանել 19191 բրիտանացի այցելու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---