Սերգեյ Մարկով. Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ խնդիրներ չունեն, որոնք ունի Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ խնդիրներ չունեն, որոնք ունի Ադրբեջանը, հայտարարել է Կրեմլի խորհրդական եւ առաջատար վերլուծաբան, Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը, պատասխանելով այն հարցին` ինչու է «Մոսկվան Երեւանին «ռազմավարական դաշանկաից» անվանում», իսկ Բաքվին «ռազմավարական գործընկեր»: «Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայաններ են տեղակայված: Բացի այդ, Երեւանն աջակցում է Մոսկվային բոլոր միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ հանդիսանում է ՀԱՊԿ, ԵվրԱսՏՀԿ անդամ»,- հավելել է նա: Խոսելով այն մասին` ինչով է պայմանավորված այն, որ «ռուսական ԶԼՄ-ները այսօր բացեիբաց փորձում են մեծացնել ազգայնամոլական տենդենցները Ադրբեջանի նկատմամբ»` Սերգեյ Մարկեդոնովը հայտարարել է. «Այդ ամենը բավական վաղուց է սկսկվել: Ադրբեջանի իշխանությունները որպես գլխավոր դաշնակից ընտրել են ԱՄՆ-ին, համապատասխանաբար ադրբեջանական կառավարությունը ավելի հետեւողական է հանդես գալիս ամերիկյան քաղաքականության հունում: Մի խոսքով, Ադրբեջանը դառնում է կովկասյան Թուրքիան: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի քաղաքական դիվիդենդները Ադրբեջանի համար ինչ-որ չափով արդարացված են: Նախագիծը Ռուսատսանի համար շահավետ չէ, սակայն այն պետք է Միացյալ Նահանգներին



Ինչ վերաբերում է ՎՈՒԱՄ-ին: Ադրբեջանի մուտքը այդ կազմակերպություն եւ ակտիվ մասնակցությունը դրանում հանդիասանում է լրիվ բացահայտ հակառուսական գործողություն: Բացի այդ, Ադրբեջանի կողմից աջակցությունը Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություններին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Մոսկվայի կողմից հետխորհրդային տարածքում անջատողական ուժերի աջակցության հարցի քննարկման հարցում, եւս ուղղված է ՌԴ-ի դեմ: Սակայն դա դեռ ամենը չէ: Ադրբեջանական իշխանությունները նաեւ բացեիբաց աջակցում են Ռուսաստանից դժգոհ թբիլիսյան ռեժիմը: Հակառուսական տրամադրությունները ադրբեջանական քաղաքականությունում համապատասխանաբար հանգեցրել են հակաադրբեջանական տրամարդությունների ռուսական էլիտայում, ինչը սերտորեն վերափոխվում է զանգվածային լրատվամիջոցներում:



Ադրբեջանական ղեկավարությունը չափազանց վստահ է, որ ամերիկացիները նրանց օգնում են ամեն ինչում: Այդ պատճառով, Մոսկվան հստակ դիրքորոշում է գրավել Բաքվի նկատմամբ: Եւ այդ ամենը, ցավոք, բերում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա անըմբռնությանը, ինչը , իր հերթին, տարբեր ձեւերով վերափոխվում է ԶԼՄ-ներում»:



Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչ պետք է անի Բաքուն, որպեսզի ստանա Կրեմլի հարյուրտոկոսանոց աջակցությունը բոլոր ցավալի հարցերով, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության` Սերգեյ Մարկովը նշել է. «Առաջին հերթին, դադարեցնել ՎՈՒԱՄ-ի զարգացումը, չաջակցել հակառուսական քաղաքական ռեժիմներին, եւ Ռուսաստանի աջակցությունն ապահովված է: Մեզ մոտ ամեն բան շատ հեշտ է. ինչպես դուք, այնպես էլ` մենք», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---