Խուան Մատա. Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, նա գերազանց է «կարդում» խաղը20 փետրվարի 2017 - 12:04 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի խաղը: «Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է: Նա գերազանց է «կարդում» խաղը և հիանալի է գործում գնդակով: Թվում է, թե նա ամեն ինչ անում է շատ հեշտ ու թեթև: Հենրիխը նպատակ ունի` օգնել իր թիմին: Ինձ շատ հաճելի է այդպիսի ֆուտբոլիստի հետ խաղալ»,-ասել է իսպանացին, որի խոսքը մեջբերել է Goal-ը: Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 19-ին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»: Խաղից հետո մանչեսթերյան ակումբի երկրպագուներն ընտրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին. հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է Sports.ru-ն: Ընթացիկ խաղաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 22 խաղի է մասնակցել, 5 գոլի հեղինակ է դարձել և 7 գոլային փոխանցում կատարել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |