Էլդար Նամազով. Բաքվի համար անընդունելի են բանակցությունները Ղարաբաղի հետ առանց Հայաստանի մասնակցության

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի համար անընդունելի են բանակցությունները Ղարաբաղի հայ համայնքի հետ առանց Հայաստանի մասնակցության»,-հայտարարել է անկախ ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի նախագահի նախկին օգնական Էլդար Նամազովը` մեկնաբանելով ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագհներ Յուրի Մերզլյակովի եւ Բերնար Ֆասյեի առաջարկությունը բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմն ընդգրկելու անհրաժեշտությոան մասին:



«Բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Միայն մեր տարածքներից օկուպացիոն զորքերը դուրս բերելուց եւ մեր տարածքների հանդեպ հավակնություններից հրաժարվելու դեպքում մենք կարող ենք բանակցել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ ադրբեջանական պետության շրջանակներում»,-գտնում է ադրբեջանցի քաղաքագետը: Նրա խոսքերով, Ադրբեջանը «դեմ չէ, որ բանակցություներին միանա նաեւ հայկական համայնքը, սակայն պնդում է, որ այդ դեպքում մասնակցի նաեւ ադրբեջանական համայնքը»: «Ի սկզբանե բանակցային գործընթացին ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի մասնակցել են հակամարտության երկու կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը եւ երկու շահագրգիռ կողմերը` Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքները: Հետագայում բանակցությունների ձեւաչափը սեղմվեց` մասնակցում էին արդեն միայն երկու երկրները` Ադրբեջանն ու Հայաստանը: Այժմ հայկական կողմը գտնում է, որ ԼՂ հայ համայնքը պետք է բանակցի ոչ թե ԼՂ ադրբեջանական համայնքի, այլ Ադրբեջանի ղեկավարության հետ: Դա նշանակում է հասցնել հայ համայնքի կարգավիճակը մինչեւ անկախ պետության մակարդակի: Նման ձեւաչափն անընդունելի է Ադրբեջանի համար»,-ասել է քաղաքագետը:



«Ադրբեջանը բանակցությունների կգնա Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հետ քաշվի»,-երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խեզեր Իբրահիմը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---