Ավստրալիայում թեթև շարժիչով օդանավը բախվել է առևտրի կենտրոնին. Կա 5 զոհ

Ավստրալիայում թեթև շարժիչով օդանավը բախվել է առևտրի կենտրոնին. Կա 5 զոհ

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Մելբուրն քաղաքում թեթև շարժիչով օդանավը բախվել է առևտրի կենտրոնի տանիքին, ինչը դարձել է 5 մարդու մահվան պատճառ, հայտնում է AFP-ը:

Նախնական վարկածի համաձայն, միջադեպի պատճառը Beechcraft օդանավի շարժիչի անսարքությունն է եղել: Իրավապահները մանրամասնել են, որ օդանավում եղել է 5 մարդ, որոնցից ոչ մեկին չի հաջողվել փրկվել:

Ականատեսների փոխանցմամբ, որ բախվելուց անմիջապես հետո օդանավը պայթել է: Այդ է վկայում նաև սև ծխի սյունը, որը բարձրացել է ընկած օդանավից:

Նշվում է նաև, որ բեկորներ են ընկած նաև հարակից մայրուղու վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ բախումը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի բացվելուց 1 ժամ առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---