Գրոսմայստեր Սիմոնյանը 9-րդն է «Ֆիրդուսի գավաթում»21 փետրվարի 2017 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Իրանում ընթացող «Ֆիրդուսի գավաթ» մրցաշարը։ Հաղթողի կոչման համար պայքարում էր 332 մասնակից, որոնց թվում, նաև գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը։ Վերջին՝ 11-րդ տուրում Գաբուզյանը խաղացել է ոչ ոքի, իսկ Սիմոնյանը հաղթանակ է տարել։ Վերջինս իր վերջնական ակտիվում գրանցել է 8․5 միավոր՝ ընդամենը 0․5 միավորով հետ մնալով 3 մրցանակակրից. նրանք էին՝ Պույա Իդանի -9 (Իրան), Մաքսիմ Չիգաև -9 (Ռուսաստան), Գիգա Կուբարաձե -9 (Վրաստան): Հրայր Սիմոնյանը լրացուցիչ միավորներով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, իսկ Հովհաննես Գաբուզյանը իր վերջնական 7․5 միավորով՝ 21-րդը, գրում է Armchess.am-ը: Հրայր Սիմոնյանը ծնվել է 1991-ի հունվարի 8-ին։ 2007-ին ստացել է միջազգային վարպետի կոչում, իսկ երկու տարի անց` 2009-ին, դարձել է գրոսմայստեր։ Նույն թվականին նա հաղթող է դարձել Աբու Դաբիում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում։ Սիմոնյանը կայծակնային շախմատի լավ վարպետ է։ 2011-ին Իներնետային շախմատային ակումբի (ICC) կազմակերպած կայծակնային խոշոր մրցաշարում նա հասավ մինչև եզրափակիչ, որտեղ հանդիպեց ամերիկացի ճանաչված գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ։ Մրցախաղն ավարտվեց ոչ ոքի 3։3 հաշվով։ Միայն լրացուցիչ պարտիաներից հետո Նակամուրան հաղթեց 4,5։3,5 հաշվով։ Սիմոնյանն արժանացավ երկրորդ մրցանակին։ Նույն թվականին Հայաստանի 72-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |