Սոֆիայի Ստրանջայի մրցաշարում ՀՀ-ից 9 բռնցքամարտիկ կմասնակցի21 փետրվարի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարը: Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցելու է 9 մարզիկով: Կմրցեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ի առավոտյան, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան: Հայ բռնցքամարտիկները Սոֆիա են մեկնել հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |