Հայ հեծանվորդները պատրաստվում են 2017-ի մրցաշրջանին. Եվրոպայի առաջնություններ, մրցաշարեր21 փետրվարի 2017 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հայ հեծանվորդները Երևանում նախապատրաստվում են մրցաշրջանի գլխավոր մեկնարկներին: Մարզիկ Մհեր Մկրտչյանը շարունակում է մարզումները ֆրանսիական «Շարվե Շավայնե» ակումբում, որի կազմում հանդես կգա տեղական մի քանի հեծանվավազքերում: Այս մասին հայտնել է հեծանվավազքի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: «Մայիսին Մոսկվայում երկրորդ անգամ կմասնակցենք Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին: Կմեկնի Էդգար Ստեփանյանը ու ևս մեկ մարզիկ, որի անունը պարզ կլինի ավելի ուշ: Մրցաշրջանի առաջին կարևոր մեկնարկը Անադիայում է (Պորտուգալիա), որտեղ հուլիսի 18-ից 27-ը կանցկացվի Եվրոպայի մինչև 19 և 23 տարեկանների առաջնությունը: Յուրաքանչյուր տարիքային խմբում Հայաստանը կներկայացնի մեկական մարզիկ»,- նշել է մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Ազգային ֆեդերացիան պլանավորում է մայիսին անցկացնել խճուղային, հունիսին` հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունները: Հոկտեմբերին Բեռլինում տեղի կունենա Եվրոպայի Էլիտայի (մեծահասակներ) առաջնությունը, իսկ նոյեմբերին կկայանան 2017/2018թթ. աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկային երկու փուլերը: «2018-ին կմասնակցենք աշխարհի գավաթի ևս երկու փուլի, որոնք ինչպես նաև Եվրոպայի առաջնությունը, 2018 թվականի աշխարհի առաջնության վարկանիշային մրցումներ են: Առաջնության անցկացման վայրը դեռ որոշված չէ»,- հայտնել է Գյոզալյանը: 2015-ին Եվրոպայի չեմպիոն է դարձել ՀՀ առաջին հեծանվորդը՝ Էդգար Ստեփանյանը: Նա նաև 2015-ի հեծանվավազքի երիտասարդների ԱԱ փոխչեմպիոն է: Նրա եղբայրը՝ Պավել Ստեփանյանը սալջարդներով 5-րդ տեղն է գրավել Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |