Նոր Nokia 3310-ը կպահպանի օրիգինալի դիզայնը24 փետրվարի 2017 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Համացանցում մանրամասներ են հայտնվել լեգենդար Nokia 3310 հեռախոսի նորացված տարբերակի մասին: Վերաթողարկված Nokia 3310-ը հեռախոս կմնա, սմարթֆոն չի դառնա: Դիզայնը կպահպանի նմանությունը օրիգինալ հեռախոսին, որը թողարկվել է 2000-ին: Գլխավոր փոփոխությունները կլինեն քաշի ու հաստության մասով: Բնական է, որ հեռախոսն ավելի բարակ ու թեթև կդառնա, գրում է Ferra.ru-ն չինական Vtechgraphy ռեսուրսի վրա հղումով: Բացի այդ, հեռախոսը կունենա ավելի մեծ գունավոր դիսփլեյ, մինչդեռ օրիգինալի դիսփլեյը միագույն էր՝ 84 x 84 պիքսել թողունակությամբ: Թողունակությունը շատ բարձր չի լինի՝ ինքնավար աշխատանքի տևողությունը պահպանելու համար: Հեռախոսը գունային մի քանի տարբերակ կունենա, այդ թվում կարմիր, կանաչ ու դեղին: Ինչպես ակնկալվում է, նոր Nokia 3310-ը կներկայացվի Nokia 3, Nokia 5 և Nokia 6 սմարթֆոնների հետ միաժամանակ MWC 2017 ցուցահանդեսում, որը կանցնի Բարսելոնայում փետրվարի 27-ից մարտի 2-ը: Մոտավոր գինը 59 եվրո է: Ֆիննական HMD Global ընկերությունը, որին պատկանում է Nokia բրենդով սարքերի թողարկման իրավունքը, կներկայացնի դասական Nokia 3310 հեռախոսի ժամանակակից տարբերակը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |