Սմարթֆոններ՝ VivaStart կրթական ծրագրով հայտարարված մրցույթի հաղթողներին 2 մարտի 2017 - 17:03 AMT PanARMENIAN.Net - 2015թ.-ից Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում է VivaStart կրթական ծրագիրը, որը վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տալիս տարբեր բուհերի ուսանողների՝ նրանց համար բացահայտելով սպասարկման ոլորտի առանձնահատկություններն ու հաղորդակցվելու հմտությունները: Նախապատրաստական դասընթացներից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների և սակագնային պլանների, էթիկայի կանոնների, ՄոբիԴրամի ծառայությունների, ինչպես նաև ընկերության ընթացակարգերի և գործընթացների մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո, տարբեր մարզերից ընկերություն ժամանած ուսանողները հնարավորություն են ունենում երկամսյա ժամանակահատվածում բուհական գիտելիքները դրսևորել գործնականում և սպասարկման կենտրոններում ձեռք բերել բաժանորդների հետ արդյունավետ, քաղաքակիրթ և պրոֆեսիոնալ շփման հարուստ փորձ: VivaStart-ի արդյունավետությունը շահառուների տեսանկյունից գնահատելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունը 2016 թվականի շրջանավարտ ուսանողների առջև խնդիր էր դրել. մասնակցել մրցույթի և էլեկտրոնային փոստով ուղարկել 4-5 էջի ծավալով դիտարկումներ՝ ծրագրից քաղած արդյունքի մասին: Ակնկալվում էին նաև առաջարկություններ: Առաջադրանքի նկատմամբ հետաքրքրություն դրսևորած 40 ուսանողի աշխատանքներից մասնագիտական հանձնաժողովն առանձնացրել և հաղթող է ճանաչել երեքը: Դրանց հեղինակները՝ Արմինե Սողոմոնյանը, Հովհաննես Թադևոսյանն ու Արփինե Փանոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ արժանացել են մրցանակի՝ Huawei Honor 6X սմարթֆոնների: «Որևէ հարցի շուրջ ամենահստակ տպավորությունը ձևավորվում է կոնկրետ իրավիճակից ստացած եզրակացության և վերլուծության արդյունքում: Որպես բիզնես օղակ, մեզ համար անչափ կարևոր են ծրագրից օգտվող ուսանողների արձագանքը, գնահատականը և առաջարկությունը: Ամենակարևոր արժեքը, որը ձեզ հաջողվել է բացահայտել, բաժանորդամետ մոտեցումն է: Վստահ եմ, որ դուք կկարողանաք լինել նաև ճկուն և գիտելիքները համապատասխանեցնել շուկայի պահանջներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տարբեր ծրագրերի միջոցով, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ուսանողությանը: Բարձր որակավորում ունեցող մասնագետները աշխատաշուկայի կայուն զարգացման կարևորագույն նախապայման են և որպես այդպիսին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագրի նպատակ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |