Պիտեր Սեմնեբին չի գնալու Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Մեծ մասամբ, ավտորիտար ռեժիմ ունեցող երկրները ի վիճակի են ավելի արագ կարգավորել հակամարտությունները, քան ժողովրդավարական երկրները, սակայն տվյալ դեպքում խնդիրը կայանալու է այդ կարգավորման «կայունության» մեջ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին մեկնաբանելով հարցն այն մասին, թե ինչպիսին են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները` հաշվի առնելով այն փաստը, որ Freedom House-ը Ադրբեջանին ընդգրկել է ավտորիտար վարչակարգ ունեցող երկրների շարքում:



Խոսելով հակամարտության կարգավորման գործընթացի մասին` հատուկ ներկայացուցիչը նկատել է, որ հաշվի առնելով Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող ընտրական գործընթացները, բանակցությունները, հնարավոր է, չեն լինի այդքան ակտիվ, սակայն ԵԱՀԿ ՄԽ երկարատեւ գործնեության արդյունքում հաստատված պայմանավորվածությունների պահպանումը չափազանց կարեւոր է: Մեկնաբանելով հարցն այն մասին` ինչպես կազդի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա ՎՈՒԱՄ երկրների նախաձեռնությունը ՄԱԿ-ում «սառեցված հակամարտությունների» դիտարկման մասին` Սեմնեբին ընդգծել է, որ ԵՄ-ն ճանաչում է ԵԱՀԿ ՄԽ-ն որպես գլխավոր կազմակերպչական կառույց, որը փնտրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Հենց այդ պատճառով էլ, ինչպես հայտնել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, նա մտադիր չէ տվյալ այցելության շրջանակներում լինել Լեռնային Ղարաբաղում: «ԵՄ-ն ձգտում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքին, մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ հակամարտության կարգավորման վրա մեր գործողությունների բացասական հետեւանքները բացառելու համար»,- նկատել է նա: Ընդ որում, դիվանագետը հրաժարվել է մանրամասնել ԵՄ եւ ԵԱՀԿ քննարկումները տվյալ հարցով:



Մեկնաբանելով Ադրբեջանի ռազմակատենչ հայտարարությունները` Սեմնեբին հիշեցրել է, որ ԵՄ գնահատականներով, ռազմական գործողությունների վերսկսումը չի կարող դիտարկվել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակ: Սեմնեբին հավելել է, որ ռազմական նմանատիպ հայտարարությունները կառուցողական չեն, քանի որ «չեն աջակցում հակամարտության իրական կարգավորմանը, խափանում են հույսերը եւ վախի ու անվստահության մթնոլորտ են տարածում», հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---