ԵԱՀԿ. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում չհաջողվեց էական առաջընթացի հասնել

PanARMENIAN.Net - Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ տարածաշրջանում ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ Խոսեպ Բորելի միջնորդությանը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում չհաջողվեց էական առաջընթացի հասնել: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում:



Ելույթի ժամանակ Մորատինոսը նշել է, որ «ցավոք, պաշտոնական փաստաթղթերի վրա առկա ստորագրությունները բավական չեն եւ հարկավոր է հաղթահարել կողմերի միջեւ առկա անվստահությունն ու հիմքեր ստեղծել երկխոսության համար»: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ Մորատինոսի, կայունության հասնելու համար անհրաժեշտ է ուժեղացնել համագործակցությունը ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ: Կոսովոյի վերաբերյալ նա ասել է, որ կազմակերպությունը պատրաստ է շարունակել աշխատանքը, անկախ կարգավիճակի խնդրի վերջնական կարգավորման արդյունքներից: «Մենք պատրաստ ենք մնալ Կոսովոյում, կենտրոնանալու համար իրավունքների պաշտպանության դիտարկման վրա, հատկապես այն հարցերում, որ վերաբերում են ապակենտրոնացմանն ու մշակութային եւ կրոնական օբյեկտների պաշտպանությանը»,-նշել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---