Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերան՝ Ռոբերտ Դե Նիրոյի հիմնած փառատոնի շրջանակում10 մարտի 2017 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին պատմող Ջո Բերլինգի «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նախատեսված Tribeca կինոփառատոնի շրջանակում: Tribeca փառատոնը հիմնադրվել է 2002-ին հռչակավոր դերասան Ռոբերտ Դե Նիրոյի կողմից։Tribeca-ն կանցկացվի ապրիլի 19-30-ը Նյու Յորքում։ «Բերլինգերը «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմում հայացք է նետում Հայոց ցեղասպանության վրա Թուրքիայի և նրա ռազմավարական դաշնակիցների կողմից Ցեղասպանության ժխտման հարյուրամյակից հետո: Ֆիլմը ճանապարհ է բացում դեպի պատմական և զգացմունքային պատասխանատվություն», Entertainment Weekly-ին հղումով գրում է Նովոստի Արմենիան: Պրեմիերայից հետո կկազմակերպվի ֆիլմի քննարկում, որին կմասնակցեն System of A Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի ռեժիսոր Բերլինգերն ու գրող Փիթեր Բալաքյանը։ Ջո Բերլինգն Էմմի հեռուստամրցանակաբաշխության դափնեկիր, հայտնի փաստագրագետ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |