Բռնցքամարտի Chemistry Cup 2017-ին ՀՀ 3 մարզիկ է մասնակցելու. Առաջատարները չեն մեկնելու

Բռնցքամարտի Chemistry Cup 2017-ին ՀՀ 3 մարզիկ է մասնակցելու. Առաջատարները չեն մեկնելու

PanARMENIAN.Net - Մարտի 14-ից 17-ը Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվելու է բռնցքամարտի Chemistry Cup 2017 միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցելու են Հովհաննես Դանիելյանը՝ 49 կգ քաշային կարգ, Գոռ Երիցյանը՝ 69 կգ և Վազգեն Շահվերդյանը՝ 81 կգ:

Բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ասել է, որ Սոչիում կայացած «Ստրանջայի» մրցաշարից հետո որոշել են առաջատար բռնցքամարտիկներին հանգիստ տալ:

«Թիմը Գերմանիա մեկնելու է մարտի 13-ին՝ իմ օգնական Վահան Ադիլխանյանի ղեկավարությամբ: Կազմը կարող էր ավելի մեծ լինել, սակայն որոշ մարզիկների հետ վիզայի խնդիրներ առաջացան: Հովհաննես Դանիելյանը ռինգ է վերադառնում վնասվածքից հետո: Մինչև իմ` հավաքական գալը, նա մեկ անգամ մասնակցել է միջազգային մրցաշարի»,-ասել է գլխավոր մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Նա նաև հայտնել է, որ փետրվարին հետաձգված Հայաստանի երիտասարդական առաջնությունը կանցկացվի մոտ ապագայում: Ժամկետները, ինչպես պատանեկան առաջնության դեպքում, հայտնի կդառնան շուտով, իսկ մեծահասակների առաջնությունը կկայանա տարեվերջին:

Մարտի 13-22-ը Ռումինիայի Բրաիլա քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 7 մարզիկով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ռումինիայում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---