Ադրբեջանում «երբեք չի եղել խտրականություն ազգային կամ կրոնական հողի վրա», պնդում են Բաքվում

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի խնդիրը ոչ մի կերպ կապված չէ ազգային, էթնիկ եւ կրոնական խտրականության հետ»,- այդ մասին չորեքշաբթի Բաքվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍՏՀԽՎ) մշակույթի, կրթության եւ կրոնական հարցերով կոմիտեի նիստին հայտարարել է Միլլի մեջլիսի փոխնախագահ Վալեխ Ալեսկերովը: Նրա խոսքերով, Ադրբեջանում «երբեք չի եղել խտրականություն ազգային կամ կրոնական հողի վրա»: «Ադրբեջանը միշտ հանդուրժողական է եղել տարբեր ազգությունների, կրոնների եւ էթնիկ ժողովուրդների նկատմամբ: Դա նկատվում է եւ այսօր»,- պնդում է Ալեսկերովը:



Ալեսկերովի խոսքերով, «Լեռնային Ղարաբաղի խնդիրը առանձին քաղաքական խմբերի կողմից ստեղծաված հակամարտություն է իշխանությանը գալու համար կամ էլ այն ձեռքից բաց չթողնելու համար»: «Այսօր այդ քաղաքական ուժերը իշխանությունը պահպանելու համար խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա, հաղորդում է Թրենդը:



Նշենք, որ 1988 թվականին Ադրբեջանում հայերի զանգվածային ջարդեր են եղել: Փետրվարին միայն Սումգայիթում երեք օրվա ընթացքում տասնյակ հայեր են սպանվել, զոհերի ճգրիտ թվաքանակը մինչ օրս հայտնի չէ: Պաշտոնական աղբյուրները հայտնել են 32 սպանվածի մասին: Մոտ 14 հազար սումգայիթցի հայեր ստիպված են եղել լքել քաղաքը: Սումգայիթի իրադարձությունները հանդիսացել են պատասխան 1988 թվականի փետրվարի 20-ին կայացած Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի որոշմանը` «Դիմել Ադրբեջանի ԽՍՀ եւ Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդներին ԼՂԻՄ-ին Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ հանձնելու հարցով»: Սումգայիթյան ջարդերին հետեւել են Կիրովաբադը, հայկական գյուղերն ու Բաքուն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---