Դեսպան. ՀՀ-ի և Ֆրանսիայի առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում անելիքներ կան

Դեսպան. ՀՀ-ի և Ֆրանսիայի առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում անելիքներ կան

PanARMENIAN.Net - Թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները քաղաքական առումով բավականին բարձր են, առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում կան անելիքներ: Այս մասին մարտի 14-ին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ խոսելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի մասին:

Դեսպանը նախագահի այցը գնահատել է փայլուն, գերազանց: Նա նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերություններն հաստատված են 25 տարի, և այդ տարիներին դիվանագիտական հարաբերությունները եղել են հագեցած, դինամիկ, առանց ընդհատումների:

«Երկու կողմն էլ ցանկություն է հայտնել զարգացնել այդ ոլորտը՝ հասցնելով քաղաքական ոլորտում ձեռքբերված բարձրագույն մակարդակին»,- նշել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, գրում է Panorama.am-ը:

Նա պատահական չի համարել, որ ՀՀ նախագահն այցի ընթացքում հանդիպել է նաև Ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային շարժման ներկայացուցիչների հետ, նպատակն էր ներկայացնել ֆրանսիական գործարար աշխարհին Հայաստանի գրավչությունները, առավելությունները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է նաև Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---