Գիտնականներ. Իբուպրոֆենն ու դիկլոֆենակը մինչև 1,5 անգամ բարձրանցում են սրտի կանգի ռիսկը

Գիտնականներ. Իբուպրոֆենն ու դիկլոֆենակը մինչև 1,5 անգամ բարձրանցում են սրտի կանգի ռիսկը

PanARMENIAN.Net - Եվրոպացի գիտնականները վերլուծել են չհոսպիտալացված անձանց մոտ սրտի կանգի դեպքերի հաճախականությունը և դրանց կապը ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղամիջոցների հետ: Առավել տարածվածներն են դիկլոֆենակը, որն արգելելու մասին վաղուց է խոսվում, և մինչ օրս անվնաս համարվող իբուպրոֆենը (նույն նուրոֆենը): Համապատասխան հոդվածը հրապարակվել է European Heart Journal — Cardiovascular Pharmacotherapy-ում:

Հետազոտողներն ուսումնասիրել են սրտի կանգի բոլոր դեպքերը չհոսպիտալացված անձանց մոտ, որոնք գրանցվել են Դանիայում 2001-2010թթ.: Ընդհանուր առմամբ գրանցվել է 28947 դեպք; Ընդ որում, այդ դեպքերի զոհերից 3 376-ը 30 օր ընդունել է ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղամիջոցներ: Դիկլոֆենակ օգտագործողների մոտ սրտի կանգի հավանականությունը 50 տոկոսով ավելի բարձր, քան սեռատարիքային նույն խմբի այլ անդամների մոտ: Իբուպրոֆեն ընդունածների համար սրտի կանգի հավանականությունը միջին վիճակագրականից բարձր էր 31 տոկոսով, գրում է Life.ru-ն:

Մյուս ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղամիջոցների դեպքում պատկերն այդքան ակնհայտ չէ: Նապրոկսենի (մտնում է պենտալգինի բաղադրության մեջ) ընդունումը 30 օրվանից ոչ ավելի ժամկետում սրտի կանգի հավանականությունը բարձրացնում է ընդամենը 29 տոկոսով, ցելիկոկսիբի՝ 13 տոկոսով, ռոֆեկոկսիբի՝ 28 տոկոսով: Այս դեղամիջոցները շատ ավելի քիչ տարածում ունեն, քան դիկլոֆենակն ու իբուպրոֆենը:

Կոնկրետ մեխանիզմը, որի պատճառով դիկլոֆենակի և իբուպրոֆենի դեպքում սրտի կանգի ռիսկն այդքան մեծանում է, լիովին պարզ չէ: Դա կապված է երկու դեղամիջոցի գործողության համալիր ազդեցության հետ, քանի որ դրանք ազդում են և անոթների նեղացման և դրանցում տրոմբոցիտների ավելացման արագության վրա: Իսկ այս գործոններն ավելացնում են սրտի ծանրաբեռնվածությունը:

Համարվում է, որ դիկլոֆենակը լիովին անվտանգ չափաբաժին այս առումով կարող է չունենալ: Իսկ իբուպրոֆենի դեպքում ցանկալի չէ շատ մեծ չափաբաժինների ընդունումը: Սովորաբար այդպիսին է համարվում 2.4 մգ, սակայն, մինիչև վերջ այդ հարցը դեռ չի ուսումնասիրված: Նոր աշխատությունից հետևում է, որ դա հազիվ թե այդպես լինի, քանի որ ամենօրյա օգտագործման դեպքում 2.4 գ դոզայի գերազանցումը գրեթե բացառվում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---