ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել չձգձգել Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման հարցը

PanARMENIAN.Net - Կոսովոյի ապագա կարգավիճակի հետագա ձգձգումը սպառնալիքի տակ է դնում ՄԱԿ-ի ձեռքբերումները տարածաշրջանում: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նոր զեկույցում: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել պահպանել կարգավորման գործընթացի դինամիկան, քանի որ, հակառակ դեպքում, նրա կարծիքով, հնարավոր է ետընթաց եւ վերադարձ տարածաշրջանի անկայունությանը:



«ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում ժամանակավոր վարչակազմի գործերով մեծ մասամբ հասել է նրան, որին կարելի էր հասնել 1999 թվականի N1244 բանաձեւի համաձայն: Տվյալ փուլում հետագա առաջխաղացման արձանագրությունը կախված է Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին հարցի կարգավորումից»,- նշվում է զեկույցում:



ՄԱԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ նրան որգեւորում է «անփոփոխ շեշտադրումը Եվրամիության ճանապարհին Կոսովոյի առաջխաղացման վրա»: Նա ողջունում է Կոնտակտային խմբի նախաձեռնությունը` սկսել Բելգրադի եւ Պրիշտինայի բանակցությունների 120-օրանոց շրջանը` «եռյակի» գլխավորությամբ: Այն պետք է ավարտվի 2007 թվականի դեկտեմբերի 12-ին:



«Միավորված ազգերի կազմակերպությունը լուրջ է վերաբերվում այդ բանակցություններին եւ սպասում է, որ «եռյակի» կողմերը կանեն իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի համաձայնության հասնեն, որը կարող էր հավանություն ստանալ Անվտանգության խորհրդի կողմից»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը: Նա նշել է, որ անհրաժեշտ է խրախուսել կողմերին կոնկրետ եւ իրական առաջարկություններ կատարել բանակցությունների ընթացքում եւ խոստացել է, որ ՄԱԿ-ը շարունակելու է աջակցել այդ գործընթացին ըստ անհրաժեշտության:



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հաշվի առնելով էական տարբերությունները կողմերի դիրքորոշումներում պետք է քննարկել` ինչ անել տարածաշրջանում, եթե կողմերին չհաջողվի համաձայնության հասնել միչեւ նշված ժամանակաշրջանի վերջը: «Կոսովոյի կարգավիճակի կարգավորման գործընթացի դինամիկան պետք է պահպանվի մինեչւ դրա ավարտը: Հակառակ դեպքում, իրական ետընթացի եւ Կոսովոյում անկայուն վիճակին վերադառնալու ռիսկ է առաջանում»,- ընդգծել է Պան Գի Մունը:



Առաջիկա ընտրությունների լույսի ներքո, տարածաշրջանում ՄԱԿ-ի ղեկավարը կոչ էր անում կոսովցի սերբերին ներգրավվել ժողովրդավարական գործընթացում, իսկ Բելգրադի իշխանություններին աջակցել դրան, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---