Մոսկվայի քաղաքապետարանը 2017-ին կվերանորոգի հայկական գերեզմանոցի հուշարձանները

Մոսկվայի քաղաքապետարանը 2017-ին կվերանորոգի հայկական գերեզմանոցի հուշարձանները

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքապետարանը 2017-ին կվերանորոգի հայկական գերեզմանոցի գեղարվեստական արժեք ունեցող շիրմաքարերը: Այդ մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետարանի կայքէջում:

«Ընդհանուր առմամբ Մոսկվայի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում 2005 գեղարվեստական շիրմաքար ու մշակութային ժառանգության օբյեկտ համարվող գերեզման կա: Դեպարտամենտը մշտադիտարկում է իրականացնում՝ հետևելով բոլոր հուշարձանների և շիրմաքարերի պահպանությանը»,-ասել է Մոսկվայի քաղաքապետարանի մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Եմելյանովը:

Ակնկալվում է նաև ավելի քան երկու տասնյակ գեղարվեստական շիրմաքարերի վերականգնում քաղաքի այլ գերեզմանոցներում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---