Եվրոպացի դիվանագետները սկսել են զգուշավորություն ցուցաբերել Ղարաբաղ այցելությունների հարցում

PanARMENIAN.Net - Եվրոպացի դիվանագետները սկսել են զգուշավորություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղ այցելությունների հարցում: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ավարտին: Նրա խոսքերով, վերջին ժամանակներս եվրոպական առաքելությունների այցերից հրաժարվելու հաճախակի դարձած դեպքերը ինչպես եվրոպական կառույցների վրա ադրբեջանական լոբբիի աճող ճնշման, այնպես էլ եվրոպացիների զգուշավորության արդյունքն են: «Սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը ճնշում չի գործադրում: Մենք հայտարարեցինք, որ մեր կարծիքով, այն ճանապարհը, որն առաջարկում է Ադրբեջանը, անվտանգ չէ եւ այդ հարցը պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հետ»,-նշել է նա: Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի գծով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, լորդ Ռասել Ջոնսթոնի եւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ հանդիպմանը հայկական կողմն առաջարկել է շարունակել այդ հարցի քննարկումը Ստեփանակերտի հետ: Հարությունյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը քննարկումներ է նախաձեռնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից Եվրոպական մշակութային կոնվենցիայի դրույթների խախտման մասին:



«Ըստ կոնվենցիայի խոչընդոտներ չպետք է հարուցվեն մշակութապատմական օջախների ազատ այցելության համար: Սակայն միջազգային կազմակերպությունների առաքելությունների այցերը շարունակում են անհիմն մերժումների արժանանալ ադրբեջանական կողմից: Մենք պնդում ենք, որ դա կոնվենցիայի խախտում է: Դիմելով ԵԽ նախարարների կաբինետին, մենք առաջարկեցինք կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ առաքելությունները կյանքի կոչվեն»,-ընդգծել է Հարությունյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ օգոստոսի վերջում Ադրբեջանի ղեկավարությունը տապալեց իր տարածքում պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպան վիճակի հետ կապված հետազոտությունների անցկացումը, չհաստատելով ԵԽԽՎ մշակութային ժառանգության հարցերի ենթակոմիտեի համազեկուցող Էդվարդ Օ'Խարայի այցելության ծրագիրը տարածաշրջան: Օ'Խարայի այցը առաջին անգամը չէ, որ հետաձգվում է: Այն նախանշված էր դեռեւս 2006 թվականի մայիսի վերջին, սակայն ժամկետները տեղափոխվեցին սկզբից 2006 թվականի աշուն, իսկ հետո 2007 թվականի գարուն եւ ամառ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---