Մոսուլի բնակիչներ. ԱՄՆ կոալիցիան հարվածներ է հասցնում բնակելի տներին

Մոսուլի բնակիչներ. ԱՄՆ կոալիցիան հարվածներ է հասցնում բնակելի տներին

PanARMENIAN.Net - Իրաքի բանակը կատաղի մարտեր է մղում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների հետ Մուսուլի պատմական կենտրոնում: Զինծառայողները շարժվում են դեպի քաղաքի գլխավոր մզկիթը: Ծայրահեղականները, ինչպես հայտարարել է բանակի հրամանատարությունը, ամբողջությամբ շրջափակված են: Ըստ Իրաքի ՆԳՆ-ի, շատ են օտարերկրացիները, հայտնում է Վեստի ռու-ն:

Խաղաղ բնակիչներն իրենց հերթին փորձում են լքել քաղաքը: Շատերը հայտնվում են խաչաձև կրակի տակ: Նրանք, ում հաջողվել է փախչել քաղաքից,պատմում են, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցնում բնակելի տներին: Ամեն օր մարտական գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվում: Մոսուլում ջրի և սննդամթերքի պակաս կա, իսկ օգնությունը հասցնելը մարտական գործողությունների գոտի գործնականում անհնար է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ չի կարողանա դիմակայել Մոսուլի արևմտյան մասից փախչող մարդկանց մեծ հոսքին, որտեղ Իրաքի իշխանությունները գործողություն են անցկացնում ԻՊ դեմ: Այդ մասին հայտնել է Իրաքի գծով ՄԱԿ հումանիտար ծրագրերի համակարգող Լիզ Գրանդեն:

Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Թալիբ Շահաթին:

Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---