ԱԺ նիստը չի կայացել. Քվորում չկա20 մարտի 2017 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ին մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չի կայացել: Գրանցվել է ընդամենը 23 պատգամավոր: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավոր, գրում է Panorama.am-ը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրեքի 44-րդ հոդվածը, որի համաձայն՝ եթե քվորում չի ապահովվում, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նախորդ քառօրյայի վերջին օրվա նիստը ևս չէր կայացել քվորում չլինելու պատճառով: Այդ ժամանակը լրագրողը հետաքրքրվե էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, թե մարտի 20-ի նիստը կկայանա՞, նա ասել էր. «Չեմ կարող ասել: Ես՝ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, կգամ, կգրանցվեմ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերիմեն Նաղդալյանն անպայման կգան, մնացյալի մասին չեմ կարող ասել, ակտիվ քարոզչական փուլ է լինելու»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |