Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Քրիսթին Էգերցեգի-Օբրիստի հետ քննարկելու համար հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ Հայաստանի հետ առաջիկա միջխորհրդարանական շփումներին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Հանդիպմանը վերահաստատվել են Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակի Հայաստան պաշտոնական այցի ժամկետները` նոյեմբերի 6-8-ը: Այցը տեղի է ունենալու ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հրավերով:



Շվեյցարիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով սա առաջին պաշտոնական այցելությունն է լինելու Հայաստան եւ կարեւոր խթան է հանդիսանալու երկկողմ հարաբերությունների եւ մասնավորապես, միջխորհրդարանական կապերի ամրապնդման համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---