«Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը». Գաֆէսճեանում մարտի 24-ին ցուցահանդես կբացվի22 մարտի 2017 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրության բացումը՝ նվիրված մեծանուն հայ արվեստագետի 80-ամյա հոբելյանին: Ցուցադրությունում ընդգրկված են ստեղծագործություններ ինչպես մասնավոր հավաքածուներից, այնպես էլ՝ Հայաստանի ազգային պատկերասրահից և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանից, տեղեկացնում է Արվեստի կենտոնի կայքում: Ռուդոլֆ Խաչատրյանը բազմակողմանի ստեղծագործական կյանք է ապրել, տարբեր գեղարվեստական շրջափուլերով՝ թողնելով շատ հարուստ գեղարվեստական ժառանգություն: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նպատակն է այս հետահայաց ցուցադրության միջոցով ներկայացնելու Խաչատրյանի անցած ամբողջ ստեղծագործական ուղին՝ սկսած 1950-ական թվականներից մինչև 2000-ականներ: «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցահանդեսի շրջանակներում կան նկարչի առավել հայտնի լևկասի վրա արված իրապաշտական ստեղծագործությունները: Բացի այդ արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա տեսնելու արվեստագետի ուշ շրջանի յուրահատուկ կերպարներն ու քանդակները, ինչպես նաև վաղ պատանեկան շրջանի աշխատանքները՝ բացահայտելով Ռուդոլֆ Խաչատրյան «բազմաչափ» արվեստագետին: Ցուցադրությունը գործելու է 2017թ. մարտի 23-ից մինչև հունիսի 4-ը: Հանրային բացումը կլինի մարտի 24: Մուտքն անվճար է: Ռուդոլֆ Խաչատրյանը ծնվել է Երևանում 1937թ.: 1951թ. մի քանի ամիս սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, որտեղից հեռացվել է ուսուցման սկզբունքների հետ անհամաձայնության համար: 1952թ. հանդիպել է Երվանդ Քոչարին, ով դարձել է պատանի նկարչի ուսուցիչն ու ավագ ընկերը: 1955թ. մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցադրությունների: 1960թ. դառնում է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: 1950-1960-ական թթ. մի շարք փառատոների շրջանակում արժանանում է ոսկե և արծաթե շքանշանների իր ստեղծագործությունների համար: 1961թ. Պետական պատկերասրահը ձեռք է բերում Հայաստանի մշակութային գործիչների մի քանի դիմանկար: 1971թ. ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: 1977թ. արժանանում է Հայաստանի վաստակավոր, իսկ 1984թ.՝ ժողովրդական նկարչի կոչումներին: 1989-1994 թթ. ապրում և ստեղծագործում է Լոնդոնում: 1997թ. ՌԴ նախագահ Բորիս Ելցինի կողմից արժանանում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանին: 2002թ. ընտրվում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ: 2003թ. արժանանում է ՀՀ Մովսես Խորենացու մեդալին, ինչպես նաև «Ֆրանց Կաֆկա» եվրոպական ընկերության ոսկե մեդալին: Արվեստագետը մահացել է Գերմանիայում 2007թ.: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |