Մանուչարյան. Եթե ցանկանում ենք դուրս գալ ԱԱ եզրափակիչ, պարտավոր ենք հաղթել Ղազախստանին23 մարտի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Եթե ՀՀ ֆուտբոլային հավաքականը ցանկանում է դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, պարտավոր է հաղթել Ղազախստանի հավաքականին: Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը: Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի առաջիկա խաղից, նա պատասխանել է. «Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականը բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին»: 13 տարի առաջ հենց Ղազախստանի դեմ խաղում է Մանուչարյանը նշել նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան: «Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են հիշողությունիցս, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով», - ասել է Մանուչարյանը: Մարտի-26-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |