Վենեսուելան օգնություն է խնդրել ՄԱԿ-ից. Երկրում դեղերի սուր պակաս կա25 մարտի 2017 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով օգնություն ցուցաբերել երկրում դեղորայքի սուր պակասի պատճառով: Ելույթ ունենալով հեռուստաուղերձով՝ նա ասել է, որ ուղերձ է հղել ՄԱԿ Զարգացման ծրագրում Վենեսուելայի գծով կուրատոր Ջեսիկա Ֆայեթին՝ խնդրելով կարգավորել այդ հարցը: Ինչպես ասում է Մադուրոն, ՄԱԿ-ը ամենից լավ գիտի, թե ինչպես կարելի է վերականգնել դեղարտադրությունը, գրում է Deutsche Welle-ն dpa վրա հղումով: Վենեսուելան խորը ճգնաժամի մեջ է հայտնվել նավթի համաշխարհային գների անկման պատճառով: Երկրում սննդամթերքի պակաս կա և գերգնաճ: Իսկ դեղորայք կարելի է հայթայթել միայն մեծ գումարով սև շուկայից: Ըստ հաղորդագրությունների, հիվանդները հիվանդանոցներում մահանում են հակաքաղցկեղային դեղերի պակասի պատճառով, մյուսներն անդամահատվում են հակաբիոտիկների բացակայության պատճառով: Ըստ բժիշկների միության, հիվանդանոցներում դեղերի ու անհրաժեշտ նյութերի միայն 3 տոկոսը կա: Մադուրոն պնդում է, որ ճգնաժամը երկրում ԱՄՆ ղեկավարությամբ կապիտալիստական դավադրության հետևանք է: Ընդդիմությունը պատասխանատու է համարում Մադուրոյին և պահանջում է նրա հրաժարականը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |