Բաքվում Անկարայի հետ համերաշխության զգացումից հայտարարել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՀԿ-ների Ազգային համաժողովը հայտարարություն է ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ: Տվյալ փաստը «վդովմունք եւ ցավ է առաջացրել» կազմակերպությունում, որը միավորում է 460 ՀԿ:



«Երկրի Օրենսդիր մարմնի նման քայլը, որը հայտնի է որպես ժողովրդվարության, արդարության հիմք, վնասում է ԱՄՆ-ին տարածաշրջանում եւ ողջ աշխարհում: Կասկած չկա, որ այդ որոշումը վնաս է հասցնում ոչ միայն թուրք-ամերիկյան, այլեւ ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին»,- ասվում է հայտարարության մեջ:



«Ադրբեջանի ՀԿ-ների Ազգային համաժողովը դիմում է ամերիկյան հանրությանը, Կոնգրեսին եւ Սենատին կոչ անելով դատապարտել այսպես կոչված «հայոց ցեղասպանության» ճանաչման մասին օրինագիծը, որն սպառնում է տարածաշրջանի կայունությանը, եւ չընդունել այն»,- ասվում է փաստաթղթում, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---