Իրավիճակը Թուրքիայում կարող է զարգանալ «Գերմանիան եւ Հոլոքոսթը» սցենարով

PanARMENIAN.Net - Այժմ իրավիճակը Թուրքիայում կարող է զարգանալ «Գերմանիան եւ Հոլոքոսթը» սցենարով: Այդ մասին հայտարարել է թրքագետ, Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, ԱՄՆ-ում կա շատ հզոր եւ ճնշող հայկական լոբբի, որն իր ազդեցությամբ եթե զիջում էլ է, ապա միայն հրեականին: «Հայկական լոբբին անընդհատ ճնշում էր Միացյալ Նահանգների նախագահության թեկնածուներին, սենատորներին, որպեսզի ողջ Ամերիկան, եվրոպական երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի նման ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը` ցեղասպանություն ճանաչելով թուրքերի կողմից հայերի զանգվածային ոչնչացումը: Դա շատ կարեւոր փաստ է, որպեսզի հնչի «ցեղասպանություն» բառը, հայտարարել է նա` հիշեցնելով, որ Ամերիկայի բոլոր նախագահները խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն մինչ այդքան վճռականություն չի ունեցել: «Առաջին հերթին, դա պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ն չէր ցանկանում Թուրքիային կորցնել որպես դաշնակից»,-ասել է փաստաբանը:



«Այդ բանաձեւի ընդունումը տարիների պատմություն ունի: Թուրքիան, 1946 թվականից ի վեր, ԱՄՆ-ի կարեւորագույն դաշնակիցներից մեկն է Մերձավոր Արեւելքում, իսկ 1979 թվականին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո` հավանաբար միակ դաշնակիցը: Թուրքիայի հետ հարաբերությունները միշտ առաջնային են եղել ԱՄՆ-ի համար եւ այստեղ միշտ մեծ դեր է ունեցել հայկական հարցը: Ինչո՞վ է դա վտանգավոր Թուրքիայի համար: Եթե նա ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը կամ եթե նրան ստիպեն դա անել, ապա իրավիճակը կարող է զարգանալ «Գերմանիան եւ Հոլոքոսթը» սցենարով: Թուրքիայի հանդեպ կարող են որոշակի սահմանափակումներ կիրառվել` այդպես, որոշ թուրքական հողեր կարող են միացվել Հայաստանին, Թուրքիային կարող են պարտադրել վճարել 1915-1923թթ. թվականներին հայ բնակչությանը հասցրած վնասը եւ այլ, թուրքերի համար ճափազանց անշահավետ, բաներ»,-ամփոփել է փորձագետը, հաղորդում է «Ռուսկայա լինիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---