Երկօրյա այցով Հայաստան են ժամանում ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի ղեկավարները

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերը եւ ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին երկօրյա այցով կժամանեն Հայաստան: Այցը կկայանա երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հրավերով: Հոկտեմբերի 16-ին նախատեսված են Զեպպ Բլատերի եւ Միշել Պլատինիի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Նույն օրը նրանք կմասնակցեն Ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի եւ Մանկապատանեկան սպորտային գիշերօթիկ դպրոցի հիմնարկեքի արարողությանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---