Անհնար է հավատալ, որ Սպիտակ տունը նվազագույնս հետաքրքրված է Իրանի դեմ ռազմական գործողությամբ

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ ամերիկյան ռազմակայաններում, ինչպես նաեւ այլ երկրների բանակների շտաբներում, գոյություն ունի գործողությունների ծրագիր ամենաանկանխատեսելի դեպքերի համար, հավանաբար կան նաեւ մարտավարական մշակումներ Իրանի հետ հակամարտության դեպքի համար, դա ցանկացած բանակի նորմալ պարտականությունն է»,-հայտարարել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության բարձրաստիճան աշխատակից, այժմ` Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի քաղաքագետ Ջոն Վուֆսթոլը: Սակայն ընդ որում, նրա խոսքերով, անհնար է հավատալ, որ Սպիտակ տունը նվազագույնս հետաքրքրված է Իրանի դեմ ռազմական գործողությամբ:



«Առաջին հերթին, ամերիկյան ղեկավարությունը գիտակցում է, որ սահմանափակ հարվածը ոչ միայն թույլ չի տա ոչնչացնել Իրանի միջուկային արտադրամասերն, այլ նույնիսկ չի հետաձգի Իրանի ձեռքում միջուկային զենքի առկայության փաստը: Երկրորդը, Իրաքի կայունացումը վարչակազմի առաջնային գերակայությունն է, Իրանի դեմ ուղղված գործողությունը հավանաբար կտապալի այդ խնդրի կատարումը եւ կհանգեցնի լայնածավալ ճգնաժամի, եթե Թեհրանը դիմի պատասխան հարվածի: Երրորդը, ստանալով արեւմտյան երկրների աջակցությունը, Վաշինգտոնը կարծում է, որ դեռեւս իրական հնարավորություն է մնում արդյունավետ դիվանագիտական գործողությունների համար, որոնք կչեզոքացնեն Իրանի միջուկային ծրագիրը առանց լայնամասշտաբ ռազմական հարվածի»,-նշել է ամերիկացի քաղաքագետը:



«Մոտակա 15 տարիներին, մինչեւ Ջորջ Բուշի նախագահական ժամկետի ավարտը, մենք, հավանաբար, կդառնանք այն փորձերի վկաները, որոնք միտված կլինեն ստիպելու Իրանի ղեկավարությանը սառեցնել միջուկային ծրագիրը համոզելով, պատժամիջոցների օգնությամբ` հետաձգելու համար Թեհրանի մոտ միջուկային զենքի առկայությունը: Իսկ վերջնական որոշումը, կարծում եմ, կկայացնի հաջորդ նախագահը»,-հայտարարել է Ջոն Վուֆսթոլը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---