ԵԼՔ-ի վստահված անձանց վրա հարձակված անձը նախկինում սպանության համար էր դատապարտվել

ԵԼՔ-ի վստահված անձանց վրա հարձակված անձը նախկինում սպանության համար էր դատապարտվել

PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքի կողմնակիցների վրա զինված հարձակման միջադեպի մասնակից անձանց ինքնությունը պարզված է: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ միջադեպի մասնակիցը ոստիկանության Մալաթիայի բաժնում է ու հրապարակել վերջինիս լուսանկարը։

Միևնույն ժամանակ Ոստիկանությունից հաղորդում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա.:

Նշվում է նաև, որ ոստիկանության քրեագետները փորձաքննության են ենթարկում զենքը։

2013 Արթուր Այվազյանը (հայտնի է «Մանախ» մականունով) եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբոր` «Ազատամարտիկների և կին վետերանների միություն» Հ/կ նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը:Մանախը 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Ստեփանյանիսպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար, հաղորդում է «Առավոտը»:

Մինչև այդ ոստիկանապետի խորհրդականը գրել էր.«ԵԼՔ դաշինքից ահազանգ ստանալով ոստիկանները անմիջապես ժամանել են պարոն Փաշինյանի ասած վայրը, սակայն միջադեպի մասնակիցները հարավ արևմտյան թաղամասից շարժվել էին կենտրոնի ուղղությամբ։ Ոստիկանները կապ էին հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ որպեսզի մոտենան։ Ի վերջո ոստիկանների և պարոն Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ Հարավ արևմտյան թաղամասում, միջադեպի տեղում։ Ինքս անձամբ եղա թե Տերյան փողոցում և թե Հարավարևմտյան թաղամասում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը։ Հանդիպեցի պարոն Փաշինյանին, հասցրեցինք նույնիսկ մի քանի բառ փոխանակել։ Արձանագրված միջադեպով զբաղվում է ոստիկանության Մալաթիայի բաժինը, հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության արձագանը ի սկզբանե եղել է օպերատիվ»։

Մարտի 31-ի երեկոյան ԵԼՔ դաշինքի անդամ, ԱԺ պատգամավորՆիկոլ Փաշինյանն ահազանգել էր զինված հարձակման մասին. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում զինված հարձակում է իրականացվել ԵԼՔ դաշինքի կողմնակիցների վրա»,-Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ ցուցադրելով զենքը։ «Յոթ մարտական փամփուշտ կար հարձակման գործիք հանդիսացող ատրճանակի մեջ», -տեղեկացրել էր Փաշինյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---