Արոնյանը պահպանում է 9-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Արոնյանը պահպանում է 9-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային դասակարգման նոր աղյուսակը: Ապրիլի 1-ի դրությամբ գրոսմեյստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել իններորդ հորիզոնականը:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների առաջին տասնյակում են` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2838), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2822), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2817), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ, 2811), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2803), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786), Սերգեյ Կարյակին (ՌԴ, 2783), Լևոն Արոնյան (Հայաստան, 2774), Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2772):

Լավագույն հարյուրյակում են նաև հայ գրոսմեյստերներ Սերգեյ Մովսիսյանը (67-րդ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (70-րդ, 2675) և Գաբրիել Սարգսյանը (86-րդ, 2666):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 42-րդն է (2473), Լիլիթ Մկրտչյանը` 48-րդ (2425):

Առաջին եռյակում են Հոու Յիֆանը (Չինաստան, 2649), Ցզյույ Վենցզյունը (Չինաստան, 2596), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա, 2587), տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մարտի 1-ի դրությամբ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում նահանջել է 2 հորիզոնականով՝ 7-րդից հայտնվելով 9-րդ տեղում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---