Հայաստանում լռության օր է

Հայաստանում լռության օր է

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Հայաստանում լռության օր է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Քվեարկությունը կսկսվի ապրիլի 2-ին 08:00-ին, կավարտվի 20:00-ին:

Քվեարկության նախնական տվյալները կհրապարակվեն ապրիլի 3-ին մինչև 20:00:

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից հետո, որի արդյունքում Հայաստանն անցում է կատարում նախագահական կառավարումից խորհրդարանական մոդելին:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---