Թուրքիայում Գյուլենի հետ կապերի կասկածանքով ավելի քան 113.000 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում Գյուլենի հետ կապերի կասկածանքով ավելի քան 113.000 մարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում Գյուլենի հետ կապերի կասկածանքով ավելի քան 113.000 մարդ է ձերբակալվել՝ 2016-ի ամռան պետական հեղաշրջման փորձից ի վեր: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն:

Անկարան Գյուլենին է մեղադրում 2016-ի հուլիսին երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար:

Ըստ նրա, Գյուլենի հիմնադրած FETO կազմակերպության հետ կապերի համար 47.100 կասկածյալ է ձերբակալվել, գրում է Lenta.ru-ն Anadolu-ի վրա հղումով:

«Ձերբակալվածների թվում 10.700 ոստիկան կա, 7.600 զինծառայող, 168 գեներալ, 2.500 դատավոր ու դատախազ, 208 պաշտոնյա և 26.100 քաղաքացիական անձ»,-պարզաբանել է Սոյլուն: Նա հավելել է, որ ձերբակալվածներից 65.000-ը հետագայում ազատ է արձակվել, որից 41.500-ը իրավապահների հսկողության տակ է գտնվում:

Փետրվարի 28-ին Թուրքիայում սկսվել է պետական հեղաշրջման մեծ կասկածվողների դատավարությունը: Դատարանի առջև է կանգնել 330 մարդ: Յուրաքանչյուրին սպառնում է մինչև ցմահ ազատազրկման 3 ժամկետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին օգնական Մայքլ Ֆլինը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ապօրինաբար Անկարային արտահանձնելու հարցը: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը ԿՀՎ նախկին տնօրեն Ջեյմս Վուլսի վրա հղումով, որը ներկա է եղել հանդիպմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---