ՀՀԿ-ն կունենա առնվազն 54 մանդատ ու կկարողանա միայնակ կառավարություն ձևավորել

ՀՀԿ-ն կունենա առնվազն 54 մանդատ ու կկարողանա միայնակ կառավարություն ձևավորել

PanARMENIAN.Net - ՀՀ գործող ընտրական օրենսգրքի համաձայն, յուրաքանչյուր քաղաքական ուժին հասանելիք խորհրդարանական մանդատը հաշվում են՝ իր ընտրողների թիվը բազմապատկելով 101-ով և բաժանելով արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների քվեների թվի վրա:

ԱԺ-ում հայտնված ուժերի քվեների համագումարը 1.424.755 է: Այսպիսով, ՀՀԿ-ն կունենա 54-55 պատգամավոր, «Ծառուկյանը»՝ 30-31, ԵԼՔ-ը՝ 8 կամ 9, ՀՅԴ-ն՝ 7:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%:

Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---