Արգամ Աբրահամյանը լքում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնը

Արգամ Աբրահամյանը լքում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնը

PanARMENIAN.Net - Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ փորձելու է այնպես աշխատել, որ ձայնն իրեն վստահած մարդիկ հպարտ լինեն, իսկ ովքեր չեն տվել՝ հաջորդ ընտրություններին իրեն վստահեն:

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Արգամ Աբրահամյանն ընտրվել է խորհրդարան:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Արարատի մարզի բնակիչներ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր բարձր վստահության համար, շնորհակալ եմ, որ ձեր ձայնը վստահեցիք ինձ: Խոստանում եմ խորհրդարանում լինել ձեր արժանի ձայնը, աշխատել նվիրումով և բարձր պատասխանատվությամբ, որպեսզի վայրկյան անգամ չերկմտեք ձեր ընտրության հարցում»,-ասվում է Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Արտաշատի բնակիչներին, որ կանգնել են իր կողքին՝ գնահատելով իր ամենօրյա և նվիրական աշխատանքը, նաև որպես Արտաշատի քաղաքապետ:

«Ես լինելու եմ և՛ իմ օգտին քվեարկած, և՛ իմ օգտին չքվեարկած քաղաքացիների պատգամավորը, և փորձելու եմ այնպես աշխատել, որ իրենց ձայնն ինձ վստահած մարդիկ հպարտ լինեն, իսկ նրանք, ովքեր ինձ ձայն չեն տվել՝ հաջորդ ընտրություններին վստահեն ինձ», - ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով՝ «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Արգամ Աբրահամյանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ավելի շատ ձայն է հավաքել (34.415), քան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը (32.423): Աբրահամյանի օգտին նաև ավելի շատ ՀՀ քաղաքացի է քվեարկել, քան ամբողջ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին (25.863):

Նա նաև ավելի շատ ձայն է հավաքել, քան «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն (14.690) ու Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (11.707)՝ միասին վերցված:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---