Իրանում երկրաշարժի հետևանքով 2 մարդ է զոհվել. Ավերածություններ կան

Իրանում երկրաշարժի հետևանքով 2 մարդ է զոհվել. Ավերածություններ կան

PanARMENIAN.Net - Իրանում առնվազն 2 մարդ է զոհվել երկրաշարժից, 11-ը՝ տուժել: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունն Իրանում Կարմիր մահիկի ներկայացուցչի վրա հղումով:

6,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են ապրիլի 5-ի՝ ժամը 06: 09-ին (Երևանի ժամանակով 010:09-ին) Մեշհեդ քաղաքից 94 կմ հեռավորության վրա: Օջախը եղել է 10 կմ խորության վրա:

«Ցավոք, 2 զոհ կա»,-ասել է փրկարար գործողությունների փոխղեկավար Շահին Ֆաթհին:

Նաև հայտնի է դարձել, որ երկրաշարժից 4 գյուղ է տուժել, որտեղ ավերածությունները 40-100% տոկոս են կազմում:

Ըստ EMSC սեյսմագետների, առաջին ստորգետնյա ցնցմանը հաջորդել են ևս մի քանի ցնցումներ, ավելի փոքր մագնիտուդով, հայտնում է ՌԻԱ Նովոստին

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 5-ին՝ ժամը 03:30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03:16-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.0710 և արևելյան երկայնության 48.480 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մասալը քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ::

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---