Ծանրորդ Տաթև Հակոբյանը` ԵԱ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Տաթև Հակոբյանը` ԵԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Խորվաթիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ավարտել է մրցելույթները:

Ապրիլի 7-ին վերջինը պայքարի մեջ է մտել մինչև 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը: 21-ամյա մարզուհին երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթևը նաև փոքր բրոնզի է արժանացել պոկում վարժությունում (105 կգ):

Ապրիլի 6-ին երկամարտում՝ բրոնզ և հրում վարժությունում, փոքր արծաթ էր նվաճել մինչև 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---