Բրյուսելում թուրք ծայրահեղականները ավերել եւ այրել են հայկական մի սրճարան22 հոկտեմբերի 2007 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում հոկտեմբերի լույս 22-ի գիշերը շուրջ 200 մարդ, որ «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական խմբավորման անդամներ են, ավերել եւ այրել են «Բաբելոնյան պարտեզ» սրճարանը, որ պատկանում է մի իրաքահայի: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, «հարձակումից քիչ առաջ խուլիգանները պոկել են Բրյուսելում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտի ամերիկյան դրոշը եւ այրել են այն դեսպանատան առջեւ»: Թուրքական ծագում ունեցող բելգիացի լրագրող Մեհմետ Քոկսալը նկարահանել է այդ տեսարանը տեսախցիկով, որից հետո դաժանորեն ծեծվել է ցուցարարների կողմից, որոնք թշնամական եւ վիրավորական կարգախոսներ էին բղավում ԱՄՆ-ի հասցեին: Ցույցն ուղղակի առնչություն ունի քրդերի ւ թուրքերի բախմանը Թուրքիայի արեւելքում, որի արդյունքում զոհվել են 12 թուրք զինվորականներ եւ 32 քուրդ գրոհայիններ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Եվրոպայի հայկական դաշնությունում, այդ պահին սրճարանում եղել է շուրջ 20 հոգի, որոնցից ոչ ոք չի տուժել: Սակայն հաղորդվում է մեկ վիրավոր ոստիկանի մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա |