ՌԴ ՀՕՊ ուժերը Սիրիայում հակահարված չեն տա ԱՄՆ-ին. Այդպիսի մանդատ չունեն

ՌԴ ՀՕՊ ուժերը Սիրիայում հակահարված չեն տա ԱՄՆ-ին. Այդպիսի մանդատ չունեն

PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ն կրկին հարվածի Սիրիայի տարածքին, ինչպես սպառնացել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը, ՌԴ ՀՕՊ ուժերը չեն կասեցնի ամերիկյան հրթիռները, սակայն Սիրիայի զինված ուժերը դրա իրավունքն ունեն: Այդ մասին հայտարարել է ԵՄ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը:

ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել:

«Մեր զինված ուժերը գտնվում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով, ոչ թե արտաքին սպառնալիքներից պաշտպանելու: Այդպիսի մանդատ մենք չունենք և հրթիռներին չենք հարվածելու: Իսկ եթե դա անեն Սիրիայի ՀՕՊ ուժերը, նրանք դրա լիարժեք իրավունքն ունեն», - ասել է Օզերովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի ՌԴ-ն Սիրիայի տարածքին նոր հարվածի դեպքում, հայտնում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ Վաշինգտոնում չեն բացառել, որ Սիրիայի տարածքին կարող են նոր հարվածներ հասցնել, եթե կրկին քիմզենք կիրառվի:

«Դամասկոսը չունի քիմզենք, ուստի ԱՄՆ սպառնալիքներն անհեթեթ են», -ասել է Օզերովը:«Հնարավոր է, Թիլերսոնի այցը խթան հանդիսանա, որը թույլ կտա ԱՄՆ նոր վարչակազմին, առաջին հերթին նախագահ Թրամփին, վերանայել իր տեսակետները»,-ասել է Օզերովը:

Դամասկոսը հերքում է քիմզենքի կիրառումը: Ռուսաստանը ենթադրել է, որ, հավանաբար, ինքնաթռիները ռմբակոծել են ահաբեկիչները պահեստը, որտեղ քիմզենք էր պահվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---