Անդամակցությունը ՄԱԿ-ին Հայաստանին լիիրավ երկիր է դարձնում աշխարհի ընտանիքում

PanARMENIAN.Net - «Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ-ին 15 տարի առաջ դարձավ ոչ միայն անդամակցություն միջազգային կազմակերպությանը, այլեւ հայկական պետականության ճանաչում, ինչից զրկված էր Հայաստանը մի քանի դարերի ընթացքում»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՄԱԿ-ում ՀՀ անդամակցության 15-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Նրա խոսքերով, բոլոր ձեռքբերումները, որոնցով այսօր հպարտանում է պետությունը, դժվար է պատկերացնել առանց մասնակցությանը Միավորված Ազգերի ծրագրերին: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ քննարկումները ՄԱԿ-ում, որոնց մասնակցում է Հայաստանը, դրական են ազդում երկրի վարկանիշի վրա: «Անդամակցությունը ՄԱԿ-ին Հայաստանին լիիրավ երկիր է դարձնում աշխարհի ընտանիքում»,- ընդգծել է Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---