Ստամբուլում 5 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Ստամբուլում 5 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

PanARMENIAN.Net - Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները 5 անձ են ձերբակալել ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով:

Գործողությունն իրականացվել է միաժամանակ Ստամբուլի տարբեր շրջաններում: Ինչպես նշում են իրավապահները, բոլոր չարագործները «Իսլամական պետության» անդամ են, հայտնում է Lenta.ru-ն Daily Sabah-ի վրա հղումով:

Կատարվում են քննչական գործողություններ:

Սահմանադրական հանրաքվեն անցկացվելու է ապրիլի 16-ին, որով նախատեսվում է անցում խորհրդարանական հանրապետությունից նախագահական կառավարման: Նախագահը կլինի նաև ԶՈՒ գերագույն հրամանատար, կվերահսկի առանցքային պաշտոնները ԶՈւ շարքերում, կառավարություն կձևավորի և կկարողանա լուծարել խորհրդարանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---