Արոնյանը GRENKE Chess Classic-ի 1-ին տուրում կխաղա Մայերի հետ

Արոնյանը GRENKE Chess Classic-ի 1-ին տուրում կխաղա Մայերի հետ

PanARMENIAN.Net - Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ապրիլի 15-22-ը կընթանա GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը (շրջանաձև մրցակարգ, 8 մասնակից):

Մրցաշարին կմասնակցեն. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2838), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2817), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2803), Լևոն Արոնյան (Հայաստան, 2774), Արկադի Նայդիչ (Ադրբեջան, 2702), Հոու Յիֆան (Չինաստան, 2649), Մատիաս Բլյուբաում (Գերմանիա, 2634), Գեորգ Մայեր (Գերմանիա, 2621):

Առաջին տուրում միմյանց հետ կխաղան. Արոնյան-Մայեր, Վաշյե-Լագրավ–Նայդիչ, Բլյուբաում-Կարլսեն, Հոու Յիֆան-Կարուանա:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

2017-ի փետրվարին Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարքի Շարժայի մրցաշարում, ունենալով 8 ոչ ոքի և մեկ պարտություն, 4 միավորով զբաղեցրել է միայն 13-րդ տեղը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---