Տողանյան. ՀՀ-ն կհայտնի իր դիրքորոշումը, եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ԵՏՄ-ին

Տողանյան. ՀՀ-ն կհայտնի իր դիրքորոշումը, եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ԵՏՄ-ին

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը հանդես գա ԵՏՄ-ին անդամակցելու նախաձեռնությամբ, Հայաստանը կունենա իր հատուկ կարծիքը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:

«Դեռ վաղ է խոսել այդ մասին: Դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչ նախաձեռնությամբ հանդես կգա Ադրբեջանը՝ դիտորդ կցանկանա դառնալ, թե լիարժեք անդամ: Ըստ դրա, մենք կձևավորենք մեր դիրքորոշումը, այդ հարցում այն անպայման կլինի», -ասել է դեսպանը:

Տողանյանը նշել է, որ գոյություն ունի ԵՏՄ-ին անդամակցելու կարգ, որն ամրագրված է կանոնադրական փաստաթղթերում: «Ադրբեջանի անդամակցության մասին որոշում ընդունելու են ԵՏՄ անդամները, այսօր դրանք 5-ն են», -ասել է դեսպանը:

Նա արձանագրել է, որ վերջին տարիներին ԵՏՄ հանդեպ ակտիվ հետաքրքրություն կա, ինչպես հետխորհրդային տարածքում, այնպես էլ այլ գործընկերների կողմից:

«Վիետնամն արդեն հատուկ կարգավիճակ է ստացել, բանակցություններ են ընթանում Իրանի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման վերաբերյալ, գործակցում ենք նաև Իսրայելի և Թուրքիայի հետ»,-ասել է Տողանյանը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել Մոլդովային ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելուն: Այդ մասին ապրիլի 14-ին Խորհրդի նիստում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը:

Ընթերցեք նաև. ՌԴ-ում ՀՀ դեսպան. Սպառնալիքի դեպքում «Իսկանդերը» կկիրառվի առանց Մոսկվայի հետ համաձայնեցման

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---