ՀՀ բռնցքամարտիկները Թբիլիսիում 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել

ՀՀ բռնցքամարտիկները Թբիլիսիում 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է բռնցքամարտի` Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցչից ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը:

49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակչում պարտվել են և նվաճել արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ:

Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---