Իսրայելն ամեն կերպ աջակցում է Անկարայի որոշմանը Իրաք ներխուժելու մասին

PanARMENIAN.Net - «Թուրքիան ինքնապաշտպանության ցանկացած ձեւի իրավունք ունի: Աշխարհում ոչ ոք չի կարող եւ չպետք է մերժի դա: Մենք, որպես երկիր, որը 1967 թվականից ի վեր գրեթե ամեն օր հարձակումների ենք ենթարկվում, լավ գիտենք` ինչ է ահաբեկչությունը: Այդ պատճառով մենք հասկանում ենք թուրքերի զգացմունքները: Մենք ամեն կերպ աջակցում ենք Անկարայի որոշմանը»,- հայտարարել է Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Բինյամին Էլիեզերը Անկարայում: Նրա խոսքերով, Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հերքման հարցում անփոփոխ է: «Մենք ուժեղ ենք, սակայն, չենք վերահսկում ողջ աշխարհը: Իսրայելը չի վերահսկում հրեական լոբբին ԱՄՆ-ում»,- ընդգծել է նա, գրում է Hurriyet թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---