Թուրքիայի եւ Իրաքի միջեւ բանակցությունները արդյունքներ չեն բերել

PanARMENIAN.Net - Թուրքիան մերժել է Իրաքի մի շարք առաջարկությունները, որոնք վերաբերում են քուրդ ապստամբերին, հղում կատարելով, որ դրանց իրականացման վրա չափազանց շատ ժամանակ կգնա: Թուրքական արտգործնախարարությունում հայտարարել են, որ անհրաժեշտ են ավելի օպերատիվ գործողություններ, քան նրանք, որ առաջարկել է Անկարայում գտնվող Իրաքի պատվիրակությունը:



Թուրքիան, իր հերթին, Իրաքին տրամադրել է PPK ապտսմբների ցուցակը եւ պահաջել է հանձնել նրանց: Իրաքի պատվիրակությունը, որի կազմում են երկրի պաշտպանության նախարար Աբդել Կադեր Օբեյդի Մուհամեդ Ջասեմը եւ Իրաքում ամերիկյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները, հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:



Հանդիպումից հետո Թուրքական ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Իրաքի ներկայացուցիչներին նրանց «անկեղծության» համար:



Սակայն թուրք դիվանագետները արձանագրել են, որ առաջարկված միջոցները չափազանց շատ ժամանակ կխլեն: Թուրքիային բավարար չէ Իրաքի խոստումը փակել PPK-ի ներկայացուցչությունը, նա ցանկանում է, որպեսզի փակվեն PPK-ի կայանները Իրաքի հյուսիսայի առանձին շրջաններում, իսկ կուսակցության ղեկավարությունը հանձնվեր թուրքական իշխանություններին: Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը հայտարարել է, որ Իրաքին փոխանցվել է PPK-ի անդամների ցուցակը, որոնց անդամների հանձնմանն է ձգտում Անկարան:



Միեւնույն ժամանակ, Թուրքիան զգուշացրել է, որ չի հանդուրժի PPK գրոհայինների նոր հարձակումները Իրաքից: Որոշ թուրք առաջնորդներ նաեւ առաջարկում են Իրաքի հյուսիսային շրջանների նկատմամբ տնտեսական միջոցներ կիրառել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---